Հայերեն   English   Русский  

Հայաստան տեղափոխվելը առայժմ իմ կյանքի ամենալավ որոշումն էր.Հայկ Նազարյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 17715

Համարյա արդեն մի տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, բայց զգում եմ, որ երկար տարիներ է ինչ ապրում եմ այստեղ։

Անկեղծ ասած, իմ գալուց մեկ շաբաթ առաջ, ես մի քիչ նյարդանացած էի, որովհետև դուրս էի գալիս իմ հարմարավետության շրջանակից, և չգիտեի, թե ճիշտ ոնց է ստացվելու ամեն ինչ, սակայն այնուամենայինիվ ինքնավստահ էի իմ քայլով, ու գիտեի որ ճիշտ ճանապարհի վրա էի։ Ես երբ վայրէջք կատարեցի հայրենիք, Հայաստանում ապրող ոչ բարեկամներ ունեի, ոչ տուն, ոչ կապեր, ոչ էլ մոտիկ ընկերական շրջապատ, որոնց հետ մեծացել էի մանկությունից։ Կցանկանամ նաև հավելել, որ Հայաստանից աշխատանքային առաջարկ չէի ստացել, ոչ էլ որևէ օգնություն մեր հայ կազմակերպություններից։ Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա տուն առնել և վերանորոգել, կահույք առնել, քաղաքացի դառնալ, զինգրքույք ձեռք բերել, բանկային հաշիվ բացել, շրջապատ ստեղծել ու շարունակել իմ օնլայն բիզնեսը աշխատեցնել։ Մի խոսքով կարելի է ասել, որ ես ամբողջովին հաստատվել եմ Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում։ Ես իհարկե սա չեմ գրում, որպեսզի գլուխ գոհվամ, պարզապես նշում եմ, որ եթե ինձ նման մեկը, ով բնավ հարուստ չէր, ընդհանրապես ոչինչ չուներ Հայաստանում ու ընդամենը միայն ֆիզիկա էր դասավանդում Կալիֆորնիայի քոլեջներից մեկում, և կարողացավ իր սեփական կամքի ուժով տեղափոխվել Հայրենիք, ապա բոլորն էլ կկարողանան դա անել, եթե իհարկե շատ ցանկանան։ Ես նախկինում ասել եմ և նորից կասեմ՝ Հայաստան տեղափոխվելը առայժմ իմ կյանքի ամենալավ որոշումն էր, ես միայն փոշմանանում, որ ես ավելի շուտ չէի տեղափոխվել։ Ամեն դեպքում, ավելի լավ է ուշ քան երբեք. ամենինչ իր ժամանակը ունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: