Հայերեն   English   Русский  

Աշոտ Մարգարյանի մրցանակները սամբիստները խաղարկվեցին Կրասնոդարի մարզում


  
դիտումներ: 927

Սամբոյի Կրասնոդարի մարզի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Արմավիրում 11-րդ անգամ անցկացվեց սամբոյի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Մարգարյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:

Ստուգատեսում կարողությունները փորձեց 8 երկրի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի Ղրղզստանի և Տաջիկստանի, 119 մարզիկ: Մասնակիցներից 5-ը կրում էր սպորտի վաստակարվոր վարպետի, 25-ը` միջազգային կարգի սպորտի վարպետի, 66-ը սպորտի վարպետի կոչում:
Մրցանակներ խաղարկվեցին մարզական սամբոյի հինգ՝ 57 կգ, 62 կգ, 68 կգ, 74 կգ ու 90 կգ և մարտական սամբոյի երկու՝ 68 կգ և 74 քաշային կարգերում:

Հայ սամբիստները տիրացան արծաթե 3, բրոնզե 1 պարգևի: Նրացից միայն մեկն էր հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո:
57 կգ քաշային, Ռուսաստանի Արմավիր քաղաքը ներկայացնող Ոսկան Պողոսյանը եզրափակչում զիջեց Վրաստանի պատվիրակ, 2013 թ աշխարհի չեմպիոն Վախթանգ Չիդրաշվիլիին:
62 կգ քաշային կարգի եզրափակչում էլ արմավիրցի Եգոր Մղդսյանը պարտվեց իր համաքաղաքացի Ասլան Մուդրանովին:

90 կգ քաշային, սամբոյի 2014-ի երիտասարդների աշխարհի չեմպիոն, արմավիրցի Դավիթ Հովհաննիսյանը զիջեց Հյուսիսային Օսեթիան ներկայացնող Մուրադ Գասիևին: Երեք մեր հայրենակիցն էլ արժանացավ երկրորդ մրցանակի:

Հայաստանի պատվիրակներից մրցանակակիր դարձավ միայն 2012-ի աշխարհի չեմպիոն, 2014-ի Եվրոպայի փոխչեմպիոն Վաչիկ Վարդանյանը: Նա մարտական սամբոյի մրցաշարի 68 կգ քաշայիննների պայքարում գրավեց 3-րդ տեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: