Հայերեն   English   Русский  

Եթե մենք երբևիցե ցանկություն ունեք հաղթել այս պատերազմում, մենք պետք է գնահատենք մեր յուրաքանչյուր մարդու կարողությունները, և հնարավորություն տանք առավելագույնս դրսևորվելու բանակում.Ավետիք Չալաբյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 225

Երեկ Ազգային ժողովում ՀՀ Զինվորական ծառայության նոր օրենքի նախագծի քննարկումը վերածվեց կողմերի միջև բավական բուռն բանավեճի։

Եթե վերանանք հարցի զգացմունքային կողմից, և, ըստ իս, գործին օգուտ չտվող երկկողմանի անձնական մեղադրանքներից, բուն սկզբունքային հարցը հանգում է գիտության և բանակի շահերի օպտիմալ համադրմանը, իսկ ավելի ընդարձակ իմաստով՝ երկրի անվտանգության և հասարակական զարգացման դինամիզմի օպտիմալ բալանսին։

Իմ կարծիքով, այստեղ ներկայացված հակասությունը արհեստական է, և ավելի շատ արտացոլում է կողմերի քաղաքական ճկունության և փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամության պակասը։ Դեռևս 1952 թվականին, Իսրայելը, ունանլով նույն խնդիրը, իր Պաշտպանության բանակի կազմում ստեղծեց այսպես կոչված "8200 Ստորաբաժանումը", որը զբաղվում է գիտական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, քարոզչական, և այլ համանման խնդիրներով, և որում միաժամանակ ծառայում է բարձր կարողություններով մի քանի հազար երիտասարդ զինծառայող, մեծ մասը ժամկետային։ Այս ստորաբաժանումը այժմ դարձել է ոչ միայն Իսրաելի պաշտպանության բանակի ամենահզոր հաղթաթուղթը, այլև, դե ֆակտո, երկրի հզորագույն համալսարանը, որի շրջանավարտները երկրի տեխնոլոգիական զարգացման առավել կարևոր դիրքերում են։

Մենք նույն կարգի լուծում պետք է տանք, հնարավորություն տալով գիտական պոտենցիալ ունեցող երիտասարդներին ծառայել հայկական բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներում, և իրենց տաղանդը ի սպաս դնել երկրի անվտանգությանը, միաժամանակ, ըստ էության, շարունակել իրենց սեփական գիտական զարացումը։ Եթե մենք երբևիցե ցանկություն ունեք հաղթել այս պատերազմում, մենք պետք է գնահատենք մեր յուրաքանչյուր մարդու կարողությունները, և հնարավորություն տանք առավելագույնս դրսևորվելու բանակում, ոչ թե բոլորին օգտագործենք առաջնագծում նույնական ֆունկցիաների իրականացման համար։ Սա պետք է ամրագրվի օրենքով, և մենք պետք է հստակ հայտարարենք, որ մեր երկրում մենք ընտրություն չենք կատարում բանակի և գիտության զարգացման մեջ, մենք միաժամանակ ընտրում ենք երկուսն էլ։

Այս քննարկման մեջ ներգրավված բոլոր ընկերներիս կոչ եմ անում հետ կանգնել զգացմունքային և անհանդւորժողական դիրքերից, և միասին աշխատել՝ լավագույն լուծումները հենց այս օրենքով տալու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: