Հայերեն   English   Русский  

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում


  
դիտումներ: 706

Իսրայելի Նվե Շալոմ բնակավայրում՝ Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում, այսօր ձիթենու ծառ է նվիրվել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝

հրեական ողջակիզման ժամանակ ընտանիքով հրեաներին փրկելու համար: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:


Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի և նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրի պարգևատրման արարողությունը: Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշմամբ Ազնավուրները պարգևատրվել են շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Նրանք հեղինակավոր մրցանակին արժանացել են մարդասիրական գործունեության համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց: Աիդա Ազնավուրը ներկա չի եղել արարողությանը, նրա պարգևը վերցրել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: