Հայերեն   English   Русский  

​Քենդալ Ջեները սիրավեպ է սկսել բասկետբոլիստ Բլեյք Գրիֆինի հետ


  
դիտումներ: 1827

Ինչպես հայտնի է, Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձնական կյանքն ամբողջ աշխարհում նրանց միլիոնավոր երկրպագուների շատ է հետաքրքրում: Եվ զարմանալի չէ այն փաստը, որ արևմտյան լրատվամիջոցները ամենատարբեր պատճառներով հոդվածներ են հրապարակում նրանց մասին: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ այժմ արդեն ԶԼՄ-ները հայտնում են, որ 21-ամյա մոդել Քենդալ Ջեները հանդիպում է ամերիկացի բասկետբոլիստ, 28-ամյա Բլեյք Գրիֆինին հետ:

Սկզբում, երբ զույգը սկսեց միասին հանրությանը ներկայանալ, համացանցի օգտատերերի և լրատվմիջոցների ներկայացուցիչներն այն կարծիքին էին, որ նրանց միջև լուրջ ոչինչ չկա, իսկ նրանց ժամադրությունները որևէ նշանակություն չունեն:

Սակայն այժմ արդեն Us Weekly ամսագրի աղբյուրը ճշմարտությունն է պատմել զույգի հարաբերությունների մասին:

«Նրանք միասին են: Քենդալը միշտ ներկա է գտնվում նրա խաղերին: Նրանք սիրում են նաև տանը երկուսով ժամանակ անցկացնել, երբ Բլեյքը քաղաքում է լինում, այլ ոչ թե հերթական խաղին է մասնակցում», - պատմել է աղբյուրը:

Զույգին վերջերս միասին Հոլիվուդում Universal Studios Halloween Horror Nights այցի ժամանակ են նկատել, ինչպես նաև տարբեր ռեստորաններում և այլն: Իսկ Քենդալը աղբյուրին հայտնել է, որ իրեն դուր է գալիս Գրիֆինը, քանի որ կենսուրախ և սեքսուալ է:

Սակայն շատ երկրպագուներ զարմացել են զույգի սիրավեպի մասին տեղեկությունից, քանի որ շատերի կարծիքով մոդելը հանդիպում է ռեփեր A$AP Rocky-ի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: