Հայերեն   English   Русский  

​Աֆրիկայում Էբոլայի տարածման պատճառները հնչեցրել է ԱՀԿ ղեկավարը


  
դիտումներ: 1699

ԱՀԿ ղեկավար Մարգարեթ Չենը հայտարարել է, որ չնայած մասնագետների գործադրած բոլոր ջանքերին, Էբոլայի տենդը շարունակում է տարածվել Արևմտյան Աֆրիկայում:

Նրա խոսքով, մասնագետներին չի հաջողվում հաղթահարել այն, քանի որ մի քանի երկրների բնակիչները խոչընդոտում են հիվանդներին օգնություն ցուցաբերող բժիշկներին և սխալ են թաղում մահացածներին:

Հայտնի է, որ այս հիվանդությունից մահացությունը 90% է կազմում: Վերջին տվյալների համաձայն, 17,8 հազար վարակվածից մահացել է 6,3 հազարը:

Համաճարակը սանձելու համար պետք է կարանտին սահմանվի, սակայն Էբոլայի դեպքում այն պետք է 21 օր տևի: Նման ժամկետով անհնար է մարդկանց մեկուսացնել առանց կենսականորեն անհրաժեշտ մթերքով ապահովելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: