Հայերեն   English   Русский  

Քիմ և Քորթնի Քարդաշյանների հելոուինյան կերպարները լավագույնն են ճանաչվել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1369

Քարդաշյան քույրերի հելոուինյան հանդերձանքը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել

Այս տարի Հելոուինի համար Քիմ և Քորթնի Քարդաշյանների մարմնավորած կերպարները լավագույնն են ճանաչվել:

Չնայած այն հանգամանքին, որ Հելոուինը ավանդաբար տոնում են հոկտեմբերի 31-ին` հոլիվուդյան գլխավոր հավաքույթները տեղի են ունեցել նախորդ հանգստյան օրերի ընթացքում: Գրում է Elle.ru-ն:

Իսկ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին հասցրել է անգամ երեք տարբեր կերպարներով ներկայանալ:

Սկզբում նա ներկայացել էր երգչուհի Շերի կերպարով, իսկ այնուհետև մեկ այլ միջոցառման հյուրընկալվել ավիավթարից զոհված երգչուհի Ալայայի կերպարով: Բացի այդ նա ավագ քրոջ` Քորթնի քարդաշյանի հետ կրկնել է 1991թ. «Օսկար» մրցանակբաշխության ընթացքում փոփ թագուհի և թագավոր Մադոննայի և Մայքլ Ջեքսոնի լեգենդար կերպարները:

Քիմը ներկայացել էր Հին Հոլիվուդի ոճով: Իսկ Քորթնին ուղեկցելով քրոջը` կրկնել էր Մայքլ Ջեքսոնի կերպարը:

Քիմ-Քորթնի

Քիմ-Քորթնի

Քիմ-Քորթնի

Քիմ-Քորթնի

Քիմ-Քորթնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: