Հայերեն   English   Русский  

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Սեյրան Օհանյանի կնոջ աղմուկ հանած գրառմանը


  
դիտումներ: 15326

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է նախօրեին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառմանը: Ռուզաննա Խաչատրյանը իր զարմանքն էր հայտնել, թե ինչպես է ,ինքնագոհ, մատը թափ տալով, Աժ ամբիոնից զինվորական ծառայության ու զորակոչի հավասարության մասին ճառում մի պաշտոնյա, որը ժամանակին ամեն ինչ արել է բանակից խուսափելու համար:

Այդ գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Օգտատերերը համոզված էին, որ խոսքը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին է:

Այսօր ՊՆ մամուլի խոսնակը Ռուզաննա Խաչատրյանին հիշեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների մասին:

Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրում է.

«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:

Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:
2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ:
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:

Ռուզաննա Խաչատրյանի գրառումը՝ ԱՅՍՏԵՂ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: