Հայերեն   English   Русский  

​Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրեն սպորտային միջոցառումների ներկա գտնվել


  
դիտումներ: 630

Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը կանանց այսոււհետև կթույլատրի սպորտային միջոցառումների ներկա գտնվել:

2018թ. սկզբից սաուդցի կանայք կարող են այցելել Էր Ռիադի, Ջիդդայի և Դամամի երեք մարզադաշտեր: Գրում է Vesti.ru-ն:

Սակայն նրանք կանոնների համաձայն` նման հասարակական վայրերում կարող են գտնվել միայն տղամարդկանց ուղեկցությամբ` բարեկամի կամ խնամակալի:

Պահպանողական կանոններն արգելում են սաուդցի կանանց ինքնուրույն ճանապարհորդել, փողոցներում հայտնվել կամ աշխատանքի գնալ:

Հատկանշական է, որ սա վերջին շրջանում սաուդցի կանանց համար առաջին բարեփոխումը չէ: Սեպտեմբերին Սաուդյան Արևաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը առաջին անգամ կանանց թույլատրել էր վարորդական իրավունք ստանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: