Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 10-ն պայթյուն է եղել Հյուսիսային Կորեայի միջուկային բազայում, առնվազն 200 մարդ զոհվել է. The Sun


  
դիտումներ: 1269

Հյուսիսային Կորեայում հոկտեմբերի 10-ին ստորգետնյա թունելի փլուզման զոհ է դարձել ամենաքիչը 200 մարդ: Այս մասին գրում է thesun.со-ն՝ հղում կատարելով տեղի լուրերին:

Հարավկորեական Yonhap գործակալության հաղորդմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում՝ միջուկային փորձարկման վայրում:

Աղետի հետևանքով առաջացել է զանգվածային ռադիոակտիվ արտահոսքի սպառնալիք, որը կարող էր նոր «Չեռնոբիլ» կամ «Ֆուկուսիմա» դառնալ:

Հյուսիսային Կորեայի պաշտոնյան պատմել է, որ փլուզումը տեղի է ունեցել ստորգետնյա թունելի շինարարության ժամանակ:
Իսկ այսօր Ճապոնիայի TV Asahi հաղորդել է, որ թունելի նախնական փլուզման ժամանակ մոտ 100 մարդ մնացել է փակուղու մեջ, ևս 100 մարդ անհետ կորել է փրկարարական գործողության ժամանակ տեղի ունեցած երկրորդ փլուզման ժամանակ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: