Հայերեն   English   Русский  

Մարզական ֆեդերացիաների հաշվետվությունը սկսվել է


  
դիտումներ: 759

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների 2014 թվականի գործունեության հաշվետվության և 2015 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տարեվերջյան ամփոփիչ լսումները:

Լսումներին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը,աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Լսումների առաջին օրը իրենց հաշվետվություններն էին ներկայացնում Մականախաղի, Թհեքվանդոյի, Վոլեյբոլի և Սեղանի թենիսի ֆեդերացիաները: Հաշվետվությունները ներկայացրեցին մարզաձևերի պատասխանատուները և հավաքականների ավագ մարզիչները:

Ներկայացվեցին՝ 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաշվետվություն ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Առանձին կետերով ներկայացվեցին ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ տարվող աշխատանքները:

Ֆեդերացիաների ղեկավարները ներկայացրեցին 2015 թվականին Բաքվում տեղիունենալիք Եվրոպական առաջին խաղերի, ինչպես նաև «Ռիո 2016»-ին տվյալ մարզաձևը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկների, այդ մարզիկներին լավագույն ձևով նախապատրաստելու ծրագրերը:

Նախարարն իր խոսքում ասաց, որ մարզաձևերի զարգացման համար պետք է ընդլայնել դրանց աշխարհագրությունը, չսահմանափակվել միայն Երևանով, և աշխատանքներ տանել նաև մարզերում:

Նախարարը նաև նշեց, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ, և ֆեդերացիաների ներկայացրած 2015 թվականի համար նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ հիմնավորված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: