Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները հարաբերությունները փակուղի են մղում


  
դիտումներ: 953

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի վրա շարունակվող պատժամիջոցների ճնշման կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

«Անշուշտ, թեև դա մեզ համար անսպասելի չէր, այն փաստը, որ պատժամիջոցների ճնշումը կշարունակվի և փորձ կարվի պատժամիջոցների միջոցով հասնել մեր դիրքորոշման փոփոխության, իսկ հենց այդ փաստը խորին մտահոգություն է առաջացնում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռյաբկովի խոսքերը:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի կարծիքով` Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերջին գործողությունները «փոխհարաբերություններն ավելի ու ավելի են դեպի փակուղի մղում»:

Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն աշխատելու է իր դաշնակիցների հետ Մոսկվայի վրա պատժամիջոցների ճնշման հարցի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: