Հայերեն   English   Русский  

10 ամիս հանդիպելուց հետո Սելենա Գոմեսն ու Դը Ուիքենդը բաժանվել են


  
դիտումներ: 513

10 ամսվա հարաբերություններից հետո 25-ամյա հայտնի երգչուհի Սելենա Գոմեսն ու կանադացի 27-ամյա երգիչ-երգահան Դը Ուիքենդը բաժանվել են:

Այս մասին հայտնում է People ամսագիրը՝ հղում կատարելով ճշգրիտ աղբյուրներին:

«Սելենան ու Աբելը (երգչի իսկանան անունը՝ Աբել Էեսֆայե) ամիսներ շարունակ չէին կարողանում խոստովանել այն փաստը, որ իրենց հարաբերությունները սպառել են իրենց: Դժվար է լինել զույգ, երբ մեկը համերգային շրջագայությունների է, իսկ մյուսը Նյու Յորքում՝ նկարահանումների: Երկուսի համար էլ նման որոշումը հեշտ չի տրվել»,-ասել է աղբյուրը:

Նա վստահեցրել է երկրպագուներին, որ զույգի բաժանման պատճառը զբաղվածությունն է, այլ ոչ թե Սելենայի նախկին ընկեր, երգիչ Ջասթին Բիբերը:

Չնայած դրան, շատ երկրպագուներ համոզված են, որ պատճառը հենց Ջասթին Բիբերն է, որի հետ մի քանի տարի է, ինչ Սելենան անհընդհատ միանում է, ապա բաժանվում:

Իսկ հոկտեմբերի վերջին TMZ ամսագիրը լուսանկարել է Սելենային և Բիբերին միասին: Նրանք միասին այցելել էին Կալիֆոռնիայի Վեսթլեյք գյուղի եկեղեցի և նախաճաշել սրճարանում:

Սելենա Գոմես-Ջասթին Բիբեր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: