Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը հելոուինյան կերպարի ընտրության համար խիստ քննադատության է ենթարկվել


  
դիտումներ: 1728

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել Հելոուինին նվիրված հավաքույթներից մեկի ընթացքում 2001թ. ավիավթարի հետևանքով զոհված երգչուհի Ալիայի կերպարով ներկայանալու պատճառով: Գրում է Vesti.ru-ն:

People ամսագրի փոխանցմամբ` Քանյե Ուեսթի կնոջ վիճակն ավելի է բարդացացել նաև այն պատճառով, որ ի տարբերություն հանգուցյալ երգչուհու` Քարդաշյանը սևամորթ չէ:

Քարդաշյանը ներկայացել էր երգչուհու 2001թ. նկարահանված «Try Again» տեսահոլովակի կերպարով: Սակայն հեռուստաաստղի հագուստի ընտրությունը համացանցի օգատերերի հավանությանը չի արժանացել:

«Կարևոր չէ լեգենդ է նա, թե ոչ: Ալիան նախևառաջ սևամորթ էր` ի տարբերություն քեզ: Նրա կերպարով ներկայանալը վիրավորանք է», - գրել է բլոգերներից մեկը:

Քարդաշյանին առաջին անգամ չէ, որ ռասիզմի և ապրոպրիացիայի դրսևորման մեջ են մեղադրել: Ամռանն իր թողարկած կոսմետիկայի գովազդի շրջանակներում նա իր մաշկի գույնը զգալիորեն մուգ էր դարձրել, իսկ այդ հանգամանքը դուր չէր եկել աֆրոամերիկացիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: