Հայերեն   English   Русский  

Արսեն Ավակովի որդին ազատ է արձակվել


  
դիտումներ: 1720

Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը ազատ է արձակել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին: Գրում է Mk.ru-ն:

«Հայցը մասամբ է բավարարել: Խափանման միջոցն ընտրվել է անձնական պարտավորության տեսքով», - «Украинская правда» պարբերականը մեջբերում է դատավորի խոսքերը:

«Ավակովի որդուն արգելվել է առանց դատարանին տեղեկացնելու լքել բնակության վայրը, պարտավորվել է բնակավայրի փոփոխության մասին տեղեկացնել, հանձնել արտերկրյա անձնագիրը, ինչպես նաև խուսափել վկաների հետ շփումից», - նշվել է դատարանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Արսեն Ավակովի որդին ձերբակալվել էր Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի իրականացրած խուզարկությունից հետո` ուսապարկերի գործի կապակցությամբ, որոնք Ուկրաինայի ՆԳՆ-ն գնել էր 2014-2015թթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: