Հայերեն   English   Русский  

Մարգարիտա Սիմոնյանը Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում է հայտնվել


  
դիտումներ: 1361

«Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը առաջին անգամ ընդգրկվել է Forbes ամսագրի կազմած աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշում: Գրում է Rusarminfo-ն:

Ամսագրի կազմած վարկանիշում Սիմոնյանը 52-րդ հորիզոնականն է զբաղեցրել` առաջ անցնելով Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնից, որը 65-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Վարկանիշի լավագույն եռյակում հայտնվել են Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը` Մելինդա Գեյթսը:

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի դուստրը` Իվանկան հայտնվել է վարկանիշի 19-րդ հորիզոնականում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: