Հայերեն   English   Русский  

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը՝ կրկին միասին (լուսանկարներ)


  
դիտումներ: 1350

Երգչուհի Սելենա Գոմեսն ու ռեփեր Դը Ուիքենդը նոր էին բաժանվել, բայց արդեն հաջորդ օրը պապարացիները Ջասթին Բիբերին լուսանկարել էին երգչուհու տանից դուրս գալիս: Մեկ այլ լուսանկարում նրանք միասին եկեղեցի էին գնացել և նախաճաշել սրճարանում, իսկ այսօր տարածվել են լուսանկարներ, որոնցում նրանք հեծանիվ են քշում, գրկախառնվում, ժպտում և դատելով լուսանկարներից՝ վայելում են միմյանց ընկերակցությունը՝ չթաքցնելով իրենց մտերմությունը:

Սելենա Գոմես-Ջասթին Բիբեր

ԶԼՄ-ները եզրակացնում են, որ Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը, կրկին միասին են:

Սելենա Գոմես-Ջասթին Բիբեր

Սելենա Գոմես-Ջասթին Բիբեր

Ջասթին Բիբերն ու Սելենան սկսել են հանդիպել 2010 թվականին, երբ երգչուհին 18 տարեկան էր, երգիչը՝ 16: 3 տարի անց նրանք բաժանվեցին, բայց նրանց միանալու մասին լուրերը անընդհատ հայտնվում էին համացանցում:

Սելենա Գոմեսն ու ռեփեր Դը Ուիքենդը բաժանման մասին պաշտոնապես չեն հայտարարել, թեև ռեփերը հասցրել է ջնջել իր ինստագրամից Սելենայի հետ բոլոր լուսանկարները:

Սելենա Գոմես և Դը Ուիքենդ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: