Հայերեն   English   Русский  

​Կաղամբով կոտլետներ


  
դիտումներ: 4375

Բաղադրիչները

Կաղամբ

տավարի կամ խոզի միս (կամ հավասարաչափ քանակությամբ՝ երկուսից)

սոխ

տոմատի մածուկ

ալյուր

աղ ու պղպեղ

ձեթ տապակելու համար

Պատրաստումը

Միսն ու սոխն աղալ, խառնել մանրացրած կամ քերած կաղամբը: Ստացված զանգվածը համեմել աղով ու պղպղով:

Խճողակից կոտլետներ ձևավորել ու թաթախել այուրի մեջ: Տապակել ձեթով երկու կողմից:

Պատրաստի կոտլետները դասավորել կաղապարի մեջ: Տոմատի մածուկը նոսրացնել ջրով, լցնել կոտլետների վրա, 1-2 դափնետերև ու հատիկով պղպեղ ավելացնել:

Փուռը դնել մեկ ժամով, ապա մատուցել որևիցե խավարտի հետ, ասենք՝ կարտոֆիլի խյուսի կամ հնդկաձավարի փլավի:

Բարի ախորժակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: