Հայերեն   English   Русский  

​Մարմնի ջերմությունը փոփոխվում է, երբ ստում եք


  
դիտումներ: 4177

Երբևէ ձեզ ինչ-որ մեկն ասե՞լ է, որ մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է տարիքի հետ, երբ ծխում եք կամ սուտ եք ասում:

Երբ ծխում եք

Մոխրացող ծխախոտի ծայրին ջերմությունը 95՞C է: Դուք ներս եք քաշում տաք ծուխը, որը բարձրացնում է թոքերի ջերմությունը: Իսկ երբ թոքերը տաքանում են, կորցնում են մարմինը հովացնելու իրենց գործառույթը, ինչի պատճառով մարմնի ջերմությունը բարձրանում է: Իսկ երբ վերջացնում եք ծխելը, մարմնի ջերմությունը սկսում է կարգավորվել 20 րոպեի ընթացքում:

Ստեք, և ձեր քիթը «կշիկանա»

Սուտ խոսելուց, իհարկե, Բուրատինոյի վիճակում չենք հայտնվի, սակայն իսպանացի գիտնականները (University of Granada համալսարան) ուսումնասիրություններ են արել, որոնց արդյունքները հաստատվել են ջերմասկանավորման միջոցով. ստախոսների քթի ու աչքերի շուրջը սուտ խոսելու պահին ջերմությունը բարձրանում է:

Սառը սիրտը պաշտպանում է ուղեղը

Սառը սիրտը, հատկապես ինֆարկտից հետո, վատ չէ: Բալթիմորի Johns Hopkins Bayview Medical Center-ի բժիշկները մարմնի ջերմաստիճանն իջեցնելու տեխնիկա են մշակել, որի նպատակն է կանխել օրգանների լուրջ վնասումը տաքացումից: Այդ մեթոդը կիրառվում է ինֆարկտից հետո 4 ժամվա ընթացքում:

Կայենի պղպեղը տաքացնում է

Կարմիր պղպեղը ոչ միայն բարելավում է ուտեստների համը, այլև բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը մարսողության ընթացքում: Purdue University-ի հետազոտողները առաջարկել են սննդակարգի հետևող մարդկանց ուտելիքին կես թեյի գդալ կարմիր պղպեղ ավելացնել. պարզվում է, որ դա օգնում է նիհարելուն: Հետազոտության ընթացքում նկատել են նաև, որ կարմիր պղպեղը նվազեցնում է ախորժակն ու արագացնում կալորիաների ծախսը: Իսկ կալորիաների այրման ժամանակ բարձրանում է մարմի ջերմաստիճանը: Դա հատկապես լավ արդյունք է տալիս, երբ կարմիր պղպեպ միշտ է ավելացվում կերակուրին:

Կին և տղամարդ

Մարմնի նորմալ ջերմաստիճանն աղջիկների մոտ ձևավորվում է 13-14 տարեկանում, իսկ տղաների մոտ՝ 18-20-ում: 25 տարեկանից հետո կանանց ու տղամարդկանց մարմնի ջերմաստիճանային տարբերություններն ակնհայտ են դառնում. տղամարդիկ միջինը կես աստիճանով սառն են կանանցից:

Ջերմաստիճանն արձագանքում է նաև հորմոնալ մակարդակի փոփոխություններին, օրինակ՝ կանանց մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է ըստ դաշտանային ցիկլի: Տղամարդկանց մարմնի ջերմաստիճանն ամորձիների շրջանում է 1,5՞С ցածր է, քան մնացած մասերում:

Ցրտերի հետ մարմինը ևս անցնում է էներգախնայող ռեժիմի կենսական կարևորություն ունեցող օրգանների պահպանման համար, օրինակ՝ թոքերի, ուղեղի, սրտի: Ուստի արյուն այդ օրգաններ ավելի շատ է մղվում, քան ոտքեր ու ձեռքեր:Դա կանանց մոտ ավելի արագ է կատարվում, հետևաբար նրանց վերջույթներն ավելի հաճախ են սառչում:

Ինչքան մեծ, այնքան ցուրտ

Մեծերը հաճախ մրսում են նաև տաք օրերին, շոգին: Օրգանիզմի ծերացման հետ մարմնի ջերմաստիճանն իջնում է: 75-ն անց մարդկանց մարմնի ջերմաստիճանը ցածր է և երբեմն հասնում է 21՞С-ի անգամ նորմալ եղանակային պայմաններում:

Քունը զով տեղում

Մարմնի ջերմաստիճանն ազդում է քնի որակի վրա: Ամստերդամի Netherlands Institute for Neuroscience-ի գիտնականները պարզել են, որ մարդը խաղաղ ու հանգիստ է քնում, երբ մաշկը սառն է: Հետազոտության մասնակիցներին հատուկ կոստյումներ են տրամադրվել, որոնք նվազեցրել են մաշկի ջերմաստիճանը ավելի քան 1 աստիճան: Թեև այդ կոստյումները միջին ջերմաստիճանի վրա ազդեցություն չեն ունեցել, այդուհանդերձ մասնակիցները քնել են ավելի խորը քնով ու հազվադեպ են ինչ-որ պատճառով արթնացել քնի ընթացքում: Հատկապես լավ արդյունք է գրանցվել տարեց այն մասնակիցների մոտ, ովքեր մինչ այդ բողոքներ են ունեցել անքնության պատճառով:

Մարմնի ջերմությունը՝ մահվան ժամը

Երբ մարդը մահանում է, նրա մարմնի ջերմաստիճանը սկսում է իջնել ժամում 1,5 աստիճանով: Ըստ այդմ էլ փորձագետներին հաջողվում է պարզել հանգուցյալի մահանալու ժամանակը: 1839 թ. առաջին անգամ այդ փաստը հայտնաբերել է բժիշկ, քիմիկոս Ջոն Դեյվին:

Միշտ չէ, որ գլխարկը օգնում է

Ամեն մեկն էլ կհիշի մանկությունից, թե ինչպես էր մայրիկը համոզում գլխարկ դնել, երբ դրսում ցուրտ էր: Նա երևի այնքան էլ ճիշտ չէր, եթե հավատալու լիենք BMJ ամսագրի հրապարակմանը: Եթե ջերմությունն իջնում է, ապա իջնում է մարմնի բոլոր հատվածներում միաժամանակ, ու գխարկն այս դեպքում չի փրկի: Գլխից արձակվող ջերմության քանակը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում նաև, թե որքան առատ է մազածածկույթը:

Բարձր ջերմությունն այնքան էլ վատ չէ

Ըստ ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիայի մասնագետների՝ բարձր ջերմություն է համարվում նորմից մեկ աստիճան ավելին: Բոլորս էլ հիմնականում վախենում ենք բաձր ջերմություն ունենալուց, սակայն դա կարող է լավ նշան լինել: Ջերմությունն իմունային համակարգի ռեակցիան է, որ նշանակում է՝ օրգանիզմը ունակ է պայքարելու վարակների դեմ: Շատ դեպքերում որքան բարձր է ջերմությունը, այնքան օրգանիզմը ջանք է թափում հիվանդությունը հաղթահարելու համար: Բայց եթե ջերմությունը չի իջնում մի քանի օր կամ եթե այն չափազանց բարձր է, ապա անպայման օգնության պետք է դիմել:

Դժվար թե մարդու մոտ մարմնի ջերմաստիճանը լինի կայուն, միշտ նույնը: Օրվա ընթացքում այն կարող է և՛ իջնել, և՛ բարձրանալ, ու դրանից մարդն անհանգստություն չի ունենում: Մտահոգության տեղիք պետք է տա ջերմաչափի 37 նիշից բարձր ու տևական ջերմությունը:

35,5 ջերմաստիճանը ցածր է համարվում, 35,5-37-ը՝ նորմալ, 37,1-38-ից ավելին՝ բարձր:

Բայց վիճակագրության համաձայն՝ մարդկանց մեծամասնության համար 37 աստիճանը նորմալ է:

Առավոտյան մարմնի ջերմաստիճանը միշտ ցածր է, իսկ երեկոյան կարող է բարձրանալ մինչև 37 աստիճան: Քնած ժամանակ մարմնի ջերմությունը կարող է իջնել մինչև 36 աստիճան, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվում է լուսադեմին՝ 4-6-ն ընած ժամանակահատվածում:

37-37,5 ջերմության դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Սխալվելու հավանականությունը նվազեցնելու համար ջերմությունը, ինչպես ճնշման դեպքում, պետք է չափվի հանգիստ պայմաններում, ֆիզիկական ակտիվությունից առնվազն կես ժամ անց: Երեխաների մոտ լացի, ակտիվության պատճառով ջերմությունը կարող է բարձրանալ ու թյուրիմացության մեջ գցել: Ջերմությունը պետք է չափել ամեն օր, միևնույն ժամերին:

Ի դեպ, հղի կանանց դեպքում 37,2-37,5 ջերմաստիճանը կարող է նորմալ լինել: Նման տվյալներ հիմնականում գրանցվում են հղիության վաղ շրջանում:

37-37,5 ջերմություն կարող է գրանցվել նաև օրգանիզմում ախտաբանական երևույթների ֆոնին. տուբերկուլյոզի, աղիքային վարակների, երիկամների, միզապարկի բորբոքումների դեպքում, ոչ վարակիչ հիվանդությունների, ստամոքսի խոցի, արթրիտի, կարմիր գայլախտի, մակաբույծներով վարակման,ալերգիկ ռեակցիայի պարագայում:

Երբեմն վարակիչ հիվանդությունից հետո երկար ժամանակ՝ մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս պահպանվում է բարձր ջերմությունը: Նման դեպքերում ջերմաստիճանային մնացուկն առանց բուժման, ինքնիրեն անցնում է:

Եթե 37 աստիճան ջերմության դեպքում կրծքավանդակում ցավ կա, փորլուծ ու փսխում, միզարձակման խանգարում և ուժեղ հազ, ապա պետք է անհապաղ բժշկի դիմել:

Որքան ուժեղ իմունիտետ ունեք, այնքան նորմալ է ջերմակարգավորում կատարվում օրգանիզմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: