Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում տարվա արտահայտություն Թրամփի բառակապակցությունն է ճանաչել


  
դիտումներ: 1313

CNBC հեռուստաընկերության փոխանցմամբ` անգլերենի հեղինակավոր բառարաններից մեկը` Collins English Dictionary, «կեղծ տեղեկություն» (fake news) արտահայտությունը 2017թ. արտահայտություն է ճանաչել: Գրում է Vesti.ru-ն:

Հաղորդվել է, որ այդ արտահայտության կիրառման հաճախակիությունը 2016թ. աճել է 365%-ով: Իսկ այդ արտահայտությունը հայտնի դարձել է այն պատճառով, որ այն շատ հաճախ օգտագործում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Fake news» արտահայտության իմաստը բառարանի խմբագրությունը բացատրում է որպես «կեղծ, հաճախ սենսացիոն տեղեկություն, որը տարածվում է լրատվական տեղեկության տեսքով»:

Հաղորդվել է, որ այդ արտահայտությունը կընդգրկվի բառարանի նոր տարբերակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: