Հայերեն   English   Русский  

Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել Monsanto-ի արտադրանքից հեռու մնալ


  
դիտումներ: 5805

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ամերիկյան Monsanto ընկերության արտադրանքից:

Մոնսանտոյին և նրա գենետիկ մոդիֆիկացված սերմերը 38 երկրներ արդեն մերժել են, մինչդեռ Հայաստանը համաձայնագիր է կնքում նրա հետ։

Նա այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում.

«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Բավական է այն ապացույցը, որ Monsanto-ի ասփրեյները շրջակա միջավայրը թունավորել են եւ բերել մեղուների կտրուկ ոչնչացման: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելի չասեմ:

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto-ն առաջին հերթին հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր գործունեության, գյուղացիների հայցերի եւ այլնի համար: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,- նշել է Թանկյանը՝ կոչ անելով տարածել իր հաղորդագրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: