Հայերեն   English   Русский  

​Ջեյ Լոն առաջին անգամ պատմել է Բեն Աֆլեքի հետ բաժանումից հետո իր ապրումների մասին


  
դիտումներ: 2779

«Երկու տարի չէի կարողանում մոռանալ նրան». 2000-ական թթ ամենահայտնի սիրավեպի մասին ամբողջ ճշմարտությունը

Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսն համատեղ հարցազրույց են տվել Vanity Fair ամսագրին, որի շրջանակներում երգչուհին անկեղծորեն պատմել է այն մասին, ինչի մասին տարիներ շարունակ նախընտրել է լռել: Գրում է Elle.ru-ն:

Ինչպես հայտնի է, 2002թ. դժվար էր ամբողջ աշխարհում Ջենիֆեր Լոպեսից ավելի հայտնի կնոջ պատկերացնել: Նա այդ ժամանակ նույն կարգի աստղ էր, ինչ Մադոնան 90-ական թթ.: Մի խոսքով դա նրա շրջանն էր: Եվ դժվար էր ամբողջ աշխարհում ավելի հայտնի զույգի պատկերացնել, քան «Բենիֆերը» (նման կերպ լրագրողներն անվանում էին Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին):

Նրանք Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկն էին համարվում, որը տարբերվում էր իր խարիզմայով, գեղեցիկ սիրո պատմությունով, սակայն ամենևին էլ պատմության ոչ գեղեցիկ ավարտով:

Երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ տարիներ շարունակ լրատվամիջոցները նրանցից բացի ոյլ որևէ մեկի մասին չեն գրում: Չնայած այն հանգամանքին, որ զույգն ամեն տեսակ փիար պատմությունների միջոցով պահում էր իրենց շուրջ հետաքրքրությունը, որևէ մեկը կասկած անգամ չուներ, որ դա իսկական սեր էր:

Սակայն պարզվեց, որ սեքս խորհրդանիշ Ջեյ Լոն և ինտելեկտուալ դերասանը ոչ այնքան շատ ընդհանրություններ ունեն: Տարածված ասեկոսեների համաձայն` Բենի ընկերները, որոնց թվում նաև Մեթ Դեյմոնը, Ջենիֆերի հետ նրա հարաբերությունները դերասանի և նրա վարկանիշի համար վնասակար էին համարում:

Ճակատագրի հեգնանքով այդ շրջանում Բենի կյանքում նշանակալի նախագծերը բացակայում էին, իսկ այդ նույն ժամանակ Ջեյ Լոն թողարկեց Jenny from the Block աղմկահարույց տեսահոլովակը, որը շատերի կարծիքով կարող էր խաչ քաշել դերասանի կարիերայի վրա:

Իսկ արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար հայտնում էին, որ դերասանը երկորդ պլան է մղվել Ջեյ Լոի ֆոնին: Այնուհետև ամեն ինչ այնպես շարունակվեց, ինչպես ֆիլմերում:

Զույգի հարսանիքից ընդամենը մեկ օր առաջ ամեն ինչ չեղարկվեց: Երկար ժամանակ չար լեզուները հաստատում էին, որ բաժանման նախաձեռնությունը Լոպեսին էր, սակայն որոշ աղբյուրներ հակառական էին պնդում: Իսկ այս ամբողջ ընթացքում Լոպեսը որևէ անգամ չէր պատմել այդ ընթացքում իր ապրումների մասին:

Բաժանումից հետո բավական երկար ժամանակ երկու աստղերն էլ աննկատ մնացին հանրության աչքից: Բենը ամուսնացավ Ջենիֆեր Գարների, իսկ Լոպեսը Մարկ Էնթոնիի: Նրանք երկուսն էլ երեխաներ ունեցան և բավական երկար ժամանակ ստիպել էին բոլորին մտածել, որ կատարյալ ընտանիքներ ունեն:

Իսկ այժմ արդեն բազմաթիվ փորձություններից և ձախողումներից հետո նրանցից յուրաքանչյուրը կարծես իր երջանկությունն է գտել: Իսկ ներկայիս սիրելի հետ համատեղ հարցազրույցի ընթացքւոմ Լոպեսը պատմել է իր կյանքի գլխավոր տղամարդու հետ բաժանումից հետո ամնձնական ապրումների մասին:

Իսկ այդ ծանր շրջանը համընկավ զույգի մասնակցությամբ վարձույթում հայտնված «Ջիլի» ֆիլմի լիկատար ձախողումով:

«Այդ ժամանակ ես կորցրեցի իմ անժանապատվությունը: Սկսեցի կասկածել, թե արդյոք կարող եմ հետագայում առհասարակ շարունակել դերասանուհի լինել: Կարծում էի, որ վատն եմ ամեն ինչում», - անկեղծացել է դերասանուհին:

Լոպեսը նաև խոստովանել է , որ ծանր է համակերպվել Աֆլեքի հետ բաժանմանը և խոստովանել, որ երկու տարի է պահանջվել վերականգնվելու համար:

«Բենի հետ իմ հարաբերությունները փլուզվեցին ամբողջ աշխարհի աչքի առաջ: Այդ ցավն ինձ հետ էր ամբողջ երկու տարի, քանի դեռ չսթափվեցի», - պատմել է Լոպեսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: