Հայերեն   English   Русский  

«Ատոմակայանով պետք է հպարտանալ, սակայն այն մեր ապագան չէ». «Տապան» էկո-ակումբի նախագահ,


  
դիտումներ: 869

Ամեն տարի նոյեմբերի 11-ին նշվում է էներգախնայողության միջազգային օրը: Նպատակը էներգախնայողության կարևորության վրա հասարակության ուշադրություն սևեռելն է:

SPARE միջազգային կրթական նախագծի մասնակից կազմակերպություններն այս տարի էներգախնայողության օրն անց են կացնում «Էներգաարդյունավետությունն ամենամեծ էլեկտրակայանն կարգախոսով»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Տապան» էկո-ակումբ հ/կ նախագահ, SPARE միջազգային նախագծի համակարգողը Հայաստանում ՝ Հրանտ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ում էներգախնայողության ընկալում գրեթե չկա:

Նա ընդգծեց, որ էներգախնայողությունը թույլ է տալիս մեզ օգտվել անհրաժեշտ էներգետիկ ծառայություններից և միաժամանակ խնայել բնական պաշարները, որոնք անվերադարձ այրվում են՝ ջերմություն և էլեկտրաէներգիա ստանալու համար: Դրամական ռեսուրսները խնայելու հետ մեկտեղ էներգախնայողությունը օգնում է նվազեցնել կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրներում մարդկության բացասական ներդրումը:

Հրանտ Սարգսյանը նշեց մի քանի միջոցներ, որ մեծ ջանք չեն պահանջում, սակայն մեծ ռեսուրսներ են խնայում: Այդպես . սառնարանը պետք է տեղադրել խոհանոցի ամենապաղ վայրում, ուր չեն հասնում արևի ճառագայթները: Ցանկալի է այն տեղադրել տան արտաքին պատի մոտ: Դրա շնորհիվ ավելի քիչ էլեկտրաէներգիա կծախսվի: Փոշեկուլի օգտագործման դեպքում անհրաժեշտ է հաճախակի դատարկել փոշեպարկը:

SPARE կրթական նախագծր շրջանակներում «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան ՀՀ ԿԳՆ որոշմամբ դասվանդվում է որպես լրացուցիչ առարկա: Առարկայի շրջանակներում երեխաները տեղեկացվում են էներգիայի աղբյուրների տեսակների և դրանց ռացիոնալ օգտագործման ձևերի մասին, սովորում են ինչպես պահպանել ջերմությունը բնակարանում և դպրոցում՝ լավագույնս ջերմամեկուսացնելով պատուհաններն ու դռները, ինչպես տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպե սվարվել կուտակվող կենցաղային աղբի հետ և այլն:

Ըստ պարոն Սարգսյանի Հայաստանում մարդիկ չեն հասկանում խնդրի կարևորությունը.«Մենք շատ են աշխատել համայնքներում՝ փորձելով փոխել նրանց մտածողությունը: Սակայն տալիս ենք 100 տոսկոս, բայց գրանցվում է 5 տոկոս արդյունք: Երեխաներին տալիս ենք 100 տոկոս գիտելիք, իսկ հետ ենք ստանում 150 տոկոս: Անգամ ես եմ հաճախ նրանցից շատ բան սովորում: Մենք բաց դասերի ընթացքում նրանց տանում ենք ատոմակայան , որտեղ ասում են, որ աշակերտները ավելի պատրաստված են քան ուսանողները: Մենք ասում ենք նրանց՝ պետք է հպարտանալ այս կառույցով, որի նմանը տարածաշրջանում չկա և պահելն այն այնքան էլ հեշտ, սակայն միաժամանակ բացատրում ենք նրանց՝ սա ձեր ապագան չէ: Գոյություն ունեն արևի և քամու էներգիա ու արդեն պետք է մտածել դրան օգտագործելու մասին: Ապագան պետք է փոխել: Նոր սերունդն այլ կերպ պետք է մտածի»:

«Տապան» էկո-ակումբի նախագահն ընդգծեց, որ մինչև վերջին երկու տարին էներգախնայողություն բառն արգելված էր Կառավարությունում.«Պատճառն այն էր, որ մտածում էին՝ եթե բնակչությունը խնայի 20 տոկոսով էներգիա, ապա բյուջեն 20 տոկոսով քիչ փող կստանա: վերջին երկու տարում հասկացան, որ ավելի ճիշտ է, որ այդ էլեկտրաէներգիան խնայվի և արտահանվի, ինչի շնորհիվ բյուջեն ավելի մեծ գումար կստանա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: