Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». 25 մլն դրամ, 70.000 դոլար և 25.000 եվրո. Կառավարությունում վարչության պետի ունեցվածքը


  
դիտումներ: 1372

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահ­պանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, 13 տարի լինելով պետական պաշտոնին, հասցրել է բավականին ու­նեցվածք կուտակել: Նա հայտարարագրել է, որ ունի 4 հատ հողամաս, հասարակա­կան նշանակության մեկ շինություն. անավարտ շինություններ եւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ էլ «Nissan Teana 250 XV V6» մակնիշի ավտոմեքե­նա:

Նրա դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 25 հա­զար եվրո: Եվ սա այն դեպքում, երբ Մարգարյանը՝ որպես եկամուտ, հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը՝ 196 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 3.9 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: