Հայերեն   English   Русский  

Ճապոնական ընկերությունը չծխողներին տալիս է 6 օր լրացուցիչ արձակուրդ՝ որպես փոխհատուցում


  
դիտումներ: 829

Ճապոնական ընկերությունն իր աշխատակազմի չծխող աշխատողներին տրամադրում է 6 օր հավելյալ արձակուրդ՝ որպես փոխհատուցում այն ժամանակի համար, որ ծխող աշխատողները ծախսում են ծխախոտի վրա:

Piala մարքեթինգային կազմակերպությունը նման քայլի է գնացել սեպտեմբերից, երբ չծխող աշխատողները բողոքում էին, որ իրենք ավելի երկար են աշխատում, քան ծխողները:

Աշխատակազմի անդամները նշում են, որ ընկերության գրասենյակը գտնվում է 29-րդ հարկում և ծխելու յուրաքանչյուր ընդմիջումը տևում է ամենաքիչը 15 րոպե:

Ընդառաջ գնալով աշխատակիցների առաջարկներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Տակո Ասուկան որոշել է չծխող աշխատողներին լրացուցիչ արձակուրդ տալ:

Բացի այդ, տնօրինությունը հույս ունի, որ ծրագիրը խթան կհանդիսանա ընկերության ծխող աշխատակիցների համար՝ դադարեցնելու վտանգավոր սովորությունը:

Նշենք, որ Ճապոնիայում վերջին ամիսներին ակտիվացել են ծխողների թվաքանակի կրճատմանն ուղղված աշխատանքները, խստացվել են ծխախոտի դեմ պայքարի կանոնակարգերը:

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն ծրագրել է 2020 թ. ամառային օլիմպիական խաղերի նախաշեմին մայրաքաղաքի հանրային վայրերում ծխելու արգելք մտցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: