Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2812

Նոյեմբերի 10-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Իսպանիայում և Գերմանիայում կայանալիք հյուրախաղերից առաջ:

Ծրագիր՝ Մուսորգսկի․ ,Գիշերը Լերկ լեռան վրաե, Գլազունով․ Ջութակի կոնցերտ լյա մինոր, ստ.82, Շոստակովիչ․ Սիմֆոնիա թիվ 10 : Մենակատար՝ Սոֆյա Յաֆֆե, ջութակ (Գերմանիա): Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան: Մենակատարներ՝ Անդրեա Մելիս, սոպրանո (Ավստրիա), Յանա Դարյան, ալտ, Հռիփսիմե Աղաքարյան, դաշնամուր: Ծրագրում՝ Յ. Հայդն. Արիաննա Նաքսոս (հայաստանյան պրեմիերա), Ռոն Հաննա. Ադաջիո լարայինների համար (հայաստանյան պրեմիերա), Ե. Երկանյան. Խաչելություն (համաշխարհային պրեմիերա), Ե. Բլոխ. Կոնչերտո գրոսսո թիվ1: Դիրիժոր` Հարություն Արզումանյան:

Նոյեմբերի 11-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում ,Արամ Խաչատրյանե համերգասրահում ելույթ կունենա «Գրեմմիի» 9-ակի մրցանակակիր ,Էմերսոնե լարային քառյակը: Ծրագրում՝ Յ․ Հայդն․ Լարային կվարտետ Դո մաժոր, երկ 20 թիվ 2, Ա․ Վեբեռն․ 6 բագատել, երգ 9, Բ․ Բարտոկ․ Լարային կվարտետ թիվ 3, Լ․ վան Բեթհովեն․ Լարային կվարտետ թիվ 12, երկ 127:

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:30-ին, ,Նարեկացիե արվեստի միությունում տեղի կունենա Մարիամ Հարությունյանի գեղանկարների ցուցահանդեսը: Կներկայացվեն երիտասարդ նկարչուհու գունեղ և հետաքրքիր գեղանկարչական աշխատանքները: Մուտքն ազատ է:

Նոյեմբերի 14-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի Վիգեն Ստեփանյանի ,Saleե տրագիկոմեդիան: Բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան: Նկարիչ՝ Դավիթ Մինասյան: Երաժշտական ձևավորում/կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան: Դերասաններ՝ Վանիկ Մկրտչյան, Արմինե Անդրեասյան, Մխիթար Ավետիսյան, Կարինե Ջանջուղազյան, Արև Սանթրոսյան, Արմինե Պողոսյան, Վլադիմիր Հովհաննիսյան, Տաթև Ղազարյան:

Միայնության պատճառները և դրան դիմակայելու ձևերը տարբեր են։ Սակայն երբեմն ցավը խեղդում է, անհրաժեշտ է ելք փնտրել։ Սրամիտ երկխոսությունները թաքցնում են տխրությունը։ Սակայն հույսը դեռ չի մարել, լույսը նշմարվում է։

Նոյեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Եվրոպական դասական երաժշտությանը նվիրված համերգ: Մասնակիցներ` միջազգային մրցույթների դափնեկիր Լուիզա Երեմյան (սոպրանո), միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Գրիգորյան (կլարնետ), Էլեն Կիրակոսյան (դաշնամուր):

Նոյեմբերի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի ,Անուշե օպերան: Անուշ՝ Արծվիկ Դեմուրչյան, Սարո՝ Արա Ավանյան, Մոսի՝ Գևորգ Մաղաքյան: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան: Բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան: Նկարիչ՝ Գրիշա Սահակյան: Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: