Հայերեն   English   Русский  

Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել


  
դիտումներ: 527

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել:

«Ինչքան լավն են իմ Մոսկվայի, Լոնդոնի, Թել Ավիվի, Կիեւի ադրբեջանցի ընկերները, այնքան տհաճ է այդ պետությունը: Մենք մոտավորապես 1-1,5 ամսից կհիշենք նրանց մասին, երբ իմ բողոքը հանսի Ստրասբուրգ ՄԻԵԴ-ին», - puerrtto.livejournal.com –ում գրել է բլոգերը, հայտնում է News.am-ը:

Լապշինը նաեւ նշել է, որ «վրդովվելով նրանից, որ ՌԴ-ն իմ Բաքվում գտնվելու ժամանակ պաշտպանում էր իմ իրավունքները, Ադրբեջանի իշխանություններն իրենց ադրբեջանալեզու լրատվամիջոցներով սկսել էին ցեխ նետել Ռուսաստանի ղեկավարության վրա:

Սկզբում վիրավորում էին ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովային:

Այժմ հասել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ նրան բառացի «Ռուսաստանի հայկական արտաքին գործերի նախարար» անվանելով»:

2016 թվականի վերջում Լապշինը Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր: Ադրբեջանը նրան առանց Բաքվի հետ համաձայնեցնելու ԼՂ այցելության համար սեւ ցուցակում էր ընդգրկել:

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել:

Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության են հասցնեին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: