Հայերեն   English   Русский  

​Պանֆորտե (իտալական քաղցրավենիք)


  
դիտումներ: 2996

Բաղադրությունը

125 գ պնդուկ

100 գ թզաչիր

100 գ ծիրանաչիր

100 գ շաքարավազ

40 գ կակաո

60 գ ալյուր

2 թ.գդալ կիտրոնահյութ

2թ. գդալ դարչին

1 թ.գդալ կոճապղպեղի փոշի

40 գ շաքարափոշի

2 ճ.գդալ մեղր

Պատրաստումը

1.Պնդուկը բովել ու կեղևահան անել:

2. Տապակի մեջ խոշոր խորանարդերով ընկույզն ու մանրացրած չրերը լցնել, վրան ավելացնել ալյուրը, կակաոն, կոճապղպեղն ու դարչինը:

Կաթսայի մեջ լցնել մեղրը, շաքարավազն ու ջուրը, մարմանդ կրակին դնել ու քաղցրահյութ պատրաստել անընդհատ խառնելով:Ընկույզով խառնուրդը տարածել մոմաթղթով պատված կաղապարի մեջ ու մեղրահյութը լցնել վրան և լավ խառնել: Դնել 150 աստիճան տաքացված փուռը 30 րոպեով: Ապա հանել ու լրիվ հովանալուց հետո վրան ցանել շաքարափոշին ու դնել սառնարանը:

Երբ պնդանա, կարելի է հանել ու վայելել:

Անուշ լինի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: