Հայերեն   English   Русский  

​Փետրավոր վիրաբույժը. կալանխոե


  
դիտումներ: 2204

Թաղարներով կալանխոե կա շատերիս տներում: Ճիշտ է, այս բույսն այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, սակայն երբ տեղեկանում ես, թե որքան օգտակար հատկություններով է օժտված, անտեսում ես դա:

Կալանխոեի մեջ պարունակվող նյութերը հակաբորբոքային, իմունախթանիչ, մանրէասպան հատկություն ունեն, оժտված են հակաուռուցքային, ընդհանուր ամրապնդող հատկությամբ:

Կալանխոեից պատրաստված դեղամիջոցները նախատեսված են՝

Վերքերը սպիացնելու, իմունային համակարգն ամրապնդելու, բորբոքումը վերացնելու, արյունահոսությունը դադարեցնելու համար,

- սպիացնում են այրվածքներից ու ցրտահարությունից առաջացած վերքերը, պառկելախոցերը, թարախաբշտերը, բուժում են կոկորդաբորբը, տուբերկուլյոզը, հայմորիտը, բրոնխիտը, էպիլեպսիան ևն:

Ահա մի քանի բաղադրատոմս ժողովրդական բժշկադարանից

Արյունահոսությունը դադարեցնելու համար. բույսի թարմ տերևները լվանալ ու աղալ մսաղացով: Ստացվածի հյութը քամել ու մզվածքը թանզիֆով դնել խնդրահարույց տեղին: Այդ խյուսը կնպաստի արյունահոսության դադարեցմանը, նաև կանցկացնի ցավը:

Երակների լայնացման ու թարախաբշտերի դեպքում պետք է բույսի տերևները մանրացնել, վրան եռացրած ջուր լցնել, դնել կրակին ու եռացնել թույլ կրակի վրա 20 րոպե: Օգտագործել օրական 3 անգամ՝ 100-ական մլ:

Նույն թուրմն առաջարկվում է նաև տուբերկուլյոզի, ստամոքս-աղիքային տրակտի բորբոքային , կանացի հիվանդությունների պարագայում: Դրանով կարելի է նաև թարախային վերքերը մշակել:

Լնդերի բորբոքային հիվանդությունների, ատամնացավի, կոկորդի հիվանդությունների դեմ առաջարկվում է հետևյալ միջոցը. բույսի տերևները լվանալ ու մանր կտրատել, հյութը քամել, վրան ավելացնել 200 մլ ջուր ապա եփել շոգեբաղնիսի եղանակով: Օգտագործել օրական 4 անգամ՝ 50-ական մլ:

Հայմորիտի, քթաբորբի դեպքում բույսի թարմ մզած հյութը յուրաքանչյուր քթանցքից կաթեցնել օրական մի քանի անգամ:

Բույսի թարմ մզված հյութը խառնել հալեցրած խոզաճարպի հետ ու լավ խառնել: Ստացվածը քսել կապտուկներին, արյունազեղումներին ու ցավող հոդերին: Քսուքը պետք է պահել սառնարանում:

Պարոդոնտոզ, ականջաբորբ, պառկելախոց. կալախոեի 30 գ հյութին ավելացնել 2 գ բժշկական սպիրտ կամ 5 գ օղի, լավ խառնել ու գործածել որպես ականջի կաթիլներ կամ դրանով մշակել վնասված տեղերը:

Գորտնուկի դեմ. պետք է կալանխոեի մեկ տերևը մանրացնել կամ տրորել ու դնել գորտնուկի վրա, ծածկել պոլիէթիլենով, թրջոցի համար կիրառվող թղթով, բամբակյա կտորով ու ամրակապ դնել: Պրոցեդուրայի տևողությունը 2 ժամ է:

Կալանխոեն բարձրացնում է ուղեղի ու ֆիզիկական ակտիվությունը: Դրա համար պետք է տերևը լվանալ ու լավ ծամել, ապա կուլ տալ: Հավատացնում են, որ արդյունքը կզգաք 20 րոպեից:

Բլեֆարիտ ու կոնյունկտիվիտ. թեթևակի կտրատել բույսի թարմ տերևներն ու 2 գդալ հումքի վրա ջուր ցնել, դնել կրակին, եռալուց ու հովանալուց հետո քամել: Ստացվածով աչքերը լվանալ օրական 3 անգամ:

Նույն կերպ պատրաստված եփուկը կարելի է կիրառել անգինայի, ստոմատիտի դեպքում, ողողում անել օրական 4 անգամ:

Հակացուցումները. խորհուրդ չի տրվում գործածել հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև տալ փոքրիկներին, մի փորձեք առաջարկվող չափաբաժինները գերազանցել:

Հիշեք. այրոցքը, փորլուծը, կալանխոեից պատրաստված միջոցի գործածման տեղում ցանը, այրելու զգացումը ազդարարում են ալերգիայի կամ չափաբաժնի գերազանցման մասին: Այդ դեպքում պետք է անհապաղ դադարեցնել գործածումն ու խորհրդակցել մասնագետի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: