Հայերեն   English   Русский  

​Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:


  
դիտումներ: 3664

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 2-5-ը կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը` անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ։

Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամը հաջող հանդես եկավ մրցաշարում` գրանցելով աննախադեպ արդյունք: Մեծահասակների առաջնության սկրեչ մրցաձևում Ստեփանյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ զիջելով միայն Բելգիայի ներկայացուցչին:

Էդգար Ստեփանյանի նվաճած արծաթե մեդալը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջինն է հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանն այս հաղթանակը մեծ ձեռքբերում է համարում: Նրա կարծիքով՝ Էդգարն իսկական մարտիկի բնավորություն ունի և միշտ պայքարում է մինչև վերջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: