Հայերեն   English   Русский  

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ 2018թ. համատարած թանկացումներ կլինեն. «Ժամանակ»


  
դիտումներ: 2995

«Ժամանակ»-ը գրում է, որ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգ­տագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն:

«5 տոկոս տնտե­սական աճը մեզ քիչ է, մասնա­գետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում: Գործազրկու­թյունը կավելանա, և աղքատու­թյունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քա­նի որ նաև գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպե­րով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետև մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամն կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 09.11.17թ. համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: