Հայերեն   English   Русский  

Լիբանանի իշխանությունները պնդում են, որ Սաադ Հարիրին բռնել են Սաուդյան Արաբիայում


  
դիտումներ: 342

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական էր տվել նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիա այցի ընթացքում՝ մտահոգություն հայտնելով, թե իրեն էլ իր հոր պես կսպանեն:

Լիբանանի իշխանությունները կարծում են, որ նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրին գտնվում է Սաուդյան Արաբիայում, գրում է reuters-ը:

«Լիբանանը դիմելու է օտար երկրներին և արաբական աշխարհին՝ ճնշում գործադրելու Սաուդյան Արաբիայի վրա՝ վարչապետ Սաադ ալ-Հարիրիին ազատելու պահանջով »,-Reuters-ի հետ զրույցում ասել է անանուն պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Հարիրի ազատությունը սահմանափակելը նշանակում է հարձակում Լիբանանի ինքնավարության վրա:

«Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է: Մենք կաշխատենք այլ պետությունների հետ նրան Բեյրութ վերադարձնելու համար»,-ասել է պաշտոնյան:

Պաշտոնական Ռիյադը և Հարիրիի օգնականները հերքել են այն պնդումները, թե նախկին վարչապետը գտնվում է տնային կալանքի տակ, սակայն չեն ժխտել, որ նրա ազատությունը սահմանափակված է:

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում և մեղադրել է Իրանին արաբական տարածաշրջանը քանդելու փորձերի մեջ:

Նրա հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, ով նույնպես Լիբանանի վարչապետ է եղել, մահափորձի զոհ է դարձել 2005թ.:

Հարիրին մեղադրել է նաև «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Նա խոստացել է, որ «արաբական աշխարհը, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի և կկտրի Իրանի ձեռքերը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: