Հայերեն   English   Русский  

​Կրեմլում մեկնաբանել են Մառա Բաղդասարյանի վարորդական իրավունքի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 1415

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումների համար դատապարտված Մառա Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունը, որ տեղեկություն էր տարածել այն մասին, որ իր պաշտպանյալին վարորդական իրավունք չտրամադրելու կապակցությամբ դիմել է պետության ղեկավարին: Գրում է Russianh.rt.com-ը:

«Ոչ պետության ղեկավարը, ոչ էլ Կրեմլի վարչակազմը իրավունք չունեն որևէ մեկին զրկել վարորդական իրավունքից կամ որևէ մեկին այն վերադարձնել, ուստի այդ հարցով այստեղ դիմելն ուղղակի անիմաստ է: Իսկ ինչ վերաբերում է անցյալում ճանապարհի երթևեկության այդ խիստ անցանկալի մասնակիցին, ապա դա ընդհանուր առմամբ հատուկ դեպք է: Դա մեր իրավապահ մարմինների հարցն է », - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ոստիկանությունը կանգնեցրել է Բաղդասարյանին կրկին Մոսկվայում առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար: Վերջինս տուգանվել էր 15 հազար ռուբլով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: