Հայերեն   English   Русский  

Իսպանիայի դատարանը ձերբակալել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին


  
դիտումներ: 892

El Mundo հեռուստաընկերության փոխանցմամբ` Իսպանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել դատական հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին: Գրում է Russian.rt.com-ը:

Տարածված տեղեկության համաձայն` Ֆորկադելը կարող է ազատ արձակվել 150 հազար եվրո գրավի դրմաց:

Իսկ խորհրդարանի նախագահության մյուս անդամներին մեկ շաբաթ է տրվել յուրաքանչյուրի համար 25 հազար եվրոյի չափով գրավ ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Բրյուսելի դատախազությունը հաստատեց Պուչդեմոնի ձերբակալությունը, որը Բելգիայում է գտնվում:

Ավելի ուշ դատարանը ազատ արձակեց նրան և չորս համախոհներին մինչև նրանց Իսպանիա տեղափոխելու հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: