Հայերեն   English   Русский  

Ինչու են ծաղիկները Սպրայթի մեջ ավելի թարմ մնում


  
դիտումներ: 395

Կարծիք կա, որ ծաղիկները Սպրայթ զովացուցիչ ըմպելիքի մեջ իրենց թարմությունը ավելի երկար են պահպանում, քան սովորական ջրի: Ո՞րն է պատճառը:

Դրա բացատրությունն այն է, որ նախ Սպրայթը քաղցր է: Եթե ծաղկամանի մեջ պարզապես շաքարավազ լցնեք, դա ևս կօգնի պահպանել թարմությունը:

Բացի այդ, Սպրայթի մեջ կիտրոնաթթու կա: Իսկ վերջինս Եռկարբոնաթթվային (Կրեբսի) ցիկլի բաղադրիչներից է, որը կարևոր դեր է կատարում բազմաթիվ օրգանիզմների բջջային շնչառության կենսաքիմիական ռեակցիաների համակարգում, ուստի օգտակար է բոլորի, այդ թվում՝ ծաղիկների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: