Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին անմիջապես լքել Լիբանանը


Նոր զարգացումներ Մերձավոր Արևելքում


  
դիտումներ: 478

Սաուդյան Արաբիան հորդորել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը՝ երկու երկրների կառավարությունների միջև առաջացած լարվածության ֆոնին:

Հրապարակված հակիրճ հայտարարության մեջ Լիբանան այցելած կամ այնտեղ ապրող քաղաքացիներին կոչ է արվում հեռանալ:

«Լիբանանի Հանրապետությունում ստեղծված հանգամանքների պատճառով Թագավորությունը կոչ է անում այնտեղ ապրող կամ գտնվող իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Լիբանանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Արդեն հայտնել ենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին ցնցեց երկիրը իր հրաժարականով: Նա հրաժարական տվեց Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Այդ պահից ի վեր Լիբանանում նրան ոչ ոք չի տեսել:

Սաադ Հարիրի

Հարիրին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ իր դեմ (իր հոր պես) մահափորձ է նախապատրաստվում : Նա մեղադրում էր Սաուդյան Արաբիայի թշնամի «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին՝ «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ:

Լիբանանի իշխանությունները կարծում են, որ նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրին գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ անազատության մեջ:

Լիբանանի նախագահ Միշել Աունն հայտարարել է, որ վարչապետի հրաժարականը չի ընդունի, քանի դեռ չի հանդիպել նրա հետ անձամբ:

Հարիրիի կուսակցությունը կոչ է արել Սաուդյան Արաբիային անմիջապես վերադարձնել նրան Լիբանան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: