Հայերեն   English   Русский  

​Խոհանոցային հնարքներ, որոնք անկասկած կհեշտացնեն ձեր կյանքը. Լուսանկարներ


  
դիտումներ: 3243

Snatchnews.com կայքը ներկայացնում է խոհանոցային 15 հնարքներ, որոնք անկասկած կհեշտացնեն ձեր կյանքը:

1.Որպեսզի յուրաքանչյուր անգամ սոխ մաքրելուց հետո խուսափեք արցունքներից, այն միանգամից մեծ քանակությամբ կտրատեք և սառեցրեք:

խոհարարական հնարք

2.Ձվի կճեպը հեշտությամբ մաքրելու համար եռացրած ջրի մեջ մի փոքր քացախ ավելացրեք:

խոհարարական հնարք

3.Խոհանոցային տախտակի տակ անձեռոցիկ դրեք, որպեսզի այն չսահի:

խոհարարական հնարք

4.Հավի կրծքամիսը նախապես սիրելի մարինադի մեջ թողեք, որպեսզի հետո կարողանաք այն ավելի արագ պատրաստել:

խոհարարական հնարք

5.Ձեր նախընտրած կանաչեղենը ձիթապտղի յուղի մեջ սառեցրեք: Այդ նպատակով սառույցի համար նախատեսված աման օգտագործեք:

խոհարարական հնարք

6.Նախքան միկրոալիքային վառարանի մեջ սնունդ տաքացնելը, այն անձեռոցիկով փակեք, որպեսզի կերակրատեսակը չչորանա:

խոհարարական հնարք

7.Որպեսզի մեղրը սպասքին չդիպչի այն նախապես ձիթայուղով պատեք:

խոհարարական հնարք

8.Եթե ձուն կոտրելուց հետո կճեպը ամանի մեջ է ընկել, այն ավելի հեշտ է խոնավ մատով հանել:

խոհարարական հնարք

9.Պլաստմասե շշի միջոցով կարելի է հեշտությամբ ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից:

խոհարարական հնարք

10.Միանգամից մի քանի սխտոր մաքրելու համար դրանք պլաստմասե կոնտեյների մեջ դրեք, փակեք այն և լավ թափահարեք:

խոհարարական հնարք

11.Սառնարանից նոր հանած կարագն արագ փափկեցնելու համար այն երեք րոպեով տաք բաժակով ծածկեք:

խոհարարական հնարք

12.Սխտորը դանակի եզրին չի դիպչի, եթե այն նախապես ձիթայուղով պատեք:

խոհարարական հնարք

13.Որպեսզի շագանակագույն շաքարավազը չքարանա, մի կտոր սև հացի հետ պահեք:

խոհարարական հնարք

14.Ձուն եփելու փոխարեն շոգեխաշեք այն: 12 րոպե անց ձուն պատրաստ կլինի և հեշտությամբ կմաքրվի:

խոհարարական հնարք

15. Չուգունե տապակը մաքրելու համար, դրա մեջ մեծ քանակությամբ աղ և ջուր լցրեք և եռացրեք:

խոհարարական հնարք





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: