Հայերեն   English   Русский  

Հավաք-խորհրդակցություն Արցախի ՊՆ-ում. եղել են թերացումներ ու բացթողումներ


  
դիտումներ: 952

Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ նոյեմբերի 9-ին անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված եւ առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաեւ սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում առավել աչքի ընկած դիրքի ավագները:

ՊՆ-ից հայտնում են, որ զեկուցելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ սերժանտական խորհուրդների նախագահները ներկայացրել են ոչ միայն արձանագրված հաջողությունները, այլեւ այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ նախատեսում են իրականացնել միասնական ու համակարգված աշխատանք:

Խորհրդակցության երկրորդ հատվածում ոլորտի սպայակազմի հետ քննարկվել եւ հաշվետվության տեսքով ներկայացվել են աշխատանքների այն համալիրը, որոնք կատարվել եւ նախատեսվում են իրականացնել առաջիկա ամիսներին:

Խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկաներին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: