Հայերեն   English   Русский  

​Դրեյքն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 1798

The Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցի ընթացքում կանադացի ռեփեր Դրեյքը խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է Hermes Birkin պայուսակներ է գնում: Գրում է Elle.ru-ն:

Դրեյքի խոսքով` նա այդ բոլոր պայուսակները կնվիրի այն կնոջը, որի հետ ի վերջո կմնա ամբողջ կյանքում:

Իսկ ինչպես հայտնի է, Hermes Birkin պայուսակների գնումը լավ ներդրում է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պայուսակների սահմանափակ թվով թողարկված մոդելների գինը յուրաքանչյուր տարի աճում է 14,2%.-ով: Իսկ այս պայուսակների ձեռքբերումը հավանաբար շատ ավելի շահավետ է, քան թանկարժեք մետաղներ գնելը:

Այս պայուսակների գները տատանվում են 9-380 հազար դոլար: Ստացվում է, որ ռեփերի ապագա սիրելիի բախտը բերել է:

Հիշեցնենք, որ Դրեյքը նախկինում հանդիպել է Ջենիֆեր Լոպեսի և Ռիհանայի հետ: Իսկ արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` այժմ երգիչը սիրավեպ է սկսել դերասանուհի Բրիա Վինայտեի հետ, սակայն դեռևս չի շտապում պայուսակները նոր սիրելիին նվիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: