Հայերեն   English   Русский  

​Ձայնալարերի վնասման պատճառով Շակիրան չեղյալ է հայտարարել Եվրոպայում կայանալիք համերգները


  
դիտումներ: 1496

Կոլումբիացի երգչուհի Շակիրան ձայնալարերի վնասման պատճառով եվրոպական մի շարք քաղաքներում չեղյալ է հայտարարել իր կայանալիք համերգները: Այդ մասին հաղորդագրություն տարածվել է երգչուհու թվիթերյան միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես զբաղված էի ձայնալարերիս բուժումով: Իսկապես հույս ունեի, որ կբուժվեմ և կերգեմ Փարիզում: Այնուամենայնիվ, իմ ջանքերն ապարդյուն էին, քանի որ պարզվեց` դա անհնար է, բժիշկներս խորհուրդ տվեցին հոգ տանել ձայնիս մասին», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երգչուհին չեղյալ է հայտարարել նոյեմբերի 10-ին և 11-ին Փարիզում, նոյեմբերի 12-ին Անտվերպեում և նոյեմբերի 14-ին Ամստերդամում պլանավորված համերգները:

Կազմակերպիչները ներկայումս աշխատում են այդ քաղաքներում համերգների նոր ամսաթվերի սահմանման շուրջ:

Ավելի վաղ Շակիրան մեկնաբանել էր ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի կնոջ `Անտոնելա Ռոկուցոյի հետ լարված հարաբերությունների մասին տեղեկությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: