Հայերեն   English   Русский  

Ծնվել է Ռոնալդուի չորրորդ երեխան


  
դիտումներ: 314

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմի աստղ, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է իր չորրորդ զավակի լույս աշխարհ գալը:

32-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է իր ընկերուհու՝ 22-ամյա Ջեորջինա Ռոդրիգեզի լուսանկարը՝ նորածին դստեր հետ:

Լուսանկարն արվել է հիվանդանոցում: Ներկա են նաև Ռոնալդուն և նրա որդին՝ Քրիշտիանու կրտսերը:

32-ամյա ֆուտբոլիստը երեխայի ծնվելու մասին հայտնել է ինստագրամի իր էջում:

Ռոնալդու-Ջորջիանա

Ռոնալդուն և իր ընկերուհին նորածին դստերն անվանել են Ալանա Մարտինա:

Ռոնալդուի մեծ որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, 7 տարեկան է: Երկրվորյակները՝ Էվան ու Մատեոն, լույս աշխարհ են եկել այս տարի ամռանը: Նրա 3 երեխաները ծնվել են փոխնակ մոր միջոցով:

Ռոնալդուն բազմիցս նշել է, որ հայր լինելը հիանալի փորձ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: