Հայերեն   English   Русский  

​Ինչ սպասել Վեներայի և Յուպիտերի այսօրվա հանդիպումից. Հորոսկոպ


  
դիտումներ: 846

Այսօր՝ նոյեմբերի 13-ին Արուսյակ (Վեները) և Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակները ավելի մոտ կգտնվեն միմյանց:

Նմանատիպ երևույթները, որոնք աստղագետները անվանում են «մոլորակների միացում», բավականին հաճախ են տեղի ունենում:

Վեներա, Յուպիտեր

Իսկ ինչ ազդեցություն դա կունեն ձեր հորոսկոպի նշանի վրա ամբողջ շաբաթվա ընթացքում:

ԽՈՅ

Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում ձեր կյանքում, այժմ կարող եք զգալ, որ ճիշտ ուղու վրա եք հայտնվում:

Հնարավոր է ստիպված լինեք կրկին օգտագործել ձեր պահուստները՝ լինի ֆինանսական, ֆիզիկական, թե զգացմունքային:

Յուրաքանչյուր քննադատություն ընկալեք որպես հաջողության շանսերը մեծացնելու հնարավորություն, իսկ եթե որևէ մեկը ձեզ հանձնարարություն տա, պատրաստակամությամբ կատարեք և ոչ մի դեպքում չարությամբ մի պատասխանեք:

ՑՈՒԼ

Վեներա-Յուպիտեր հանդիպումը ոչ մի բացասական ազդեցություն ունենալ չի կարող, հատկապես երբ խոսքը հարաբերությունների մասին է: Այս շաբաթ ձեր բոլոր հանդիպումները լավ նորությամբ կպսակվեն, իսկ այն քայլերը, որ դուք կանեք մյուսների հետ համագործակցելու համար՝ լինի դա բիզնես հանդիպում, թե պարզապես ժամանց, կտան իրենց դրական արդյունքները: Ուստի եթե տատանվում եք ինչ-որ մեկին մասնագիտական և այլ հարցերով դիմելու հարցում, մի հապաղեք: Մոլորակների դասավորությունը մղում է ձեզ առաջ և վեր:

Երկվորյակ

Սովորաբար Երկվորյակը հետ է կանգնում առճակատումից, սակայն այս շաբաթ Երկվորյակներին այլ տարբերակ չի մնա, քան միջամտելը և սեփական շահերը պաշտպանելը: Մյուս երկվորյակների համար այս շաբաթ կարևոր դեր կխաղան ֆինանսները: Ընդհանուր առմամբ, սա նոր սկզբի համար իդեալական ժամանակ է: Այն, ինչ կսկսեք այս շաբաթ, մեծ հեռանկարներ կունենա:

Խեցգետին

Մի փոքր ինքնագովազդը կապահովի այս շաբաթ ձեր անձնական և մասնագիտական հաջողությունը:

Խեցգետինների մյուս խմբի օրակարգում կլինի նոր երեխա ունենալու կամ նոր գործ սկսելու միտքը: Ընդհանուր առմամբ այս շաբաթ ձեր բոլոր նախաձեռնությունները հաջող ընթացք կստանան:

Առյուծ

Ձեզ համար այս շաբաթ կլինի նոր սկիզբ: Ձեր ապագայի հիմքում մի քանի թեմաներ են ընկած. դա կարող է լինել նոր տուն, ընտանիքի կյանքում նոր էջ կամ նոր կարիերա: Ինչու՞ նստել և սպասել տիեզերքական տեղաշարժերին, ինչու՞ չշարժվել: Դրա համար նախևառաջ, ազատեք ձեզ այն իրավիճակներից, որոնք խլում են ձեր ռեսուրսները՝ դառնալով անքուն գիշերների, մտածմունքի ու ցավի պատճառ:

Կույս

Կույսը հայտնի է իր իրավիճակը բաղադրիչ մասերի բաժանելու և լուծելու իր ունակությամբ, սակայն թե այդպես նա ուր կհասնի, մնում է առեղծված: Հնարավոր է՝ այս պահին դուք տեսնում եք իրավիճակի բոլոր անկյունները, բայց եթե չգիտեք, ինչ անել, պետք է կանգ առնել և սպասել մինչև գլուխ կհանեք: Երբեմն պետք է ընդամենը հասկանալ, թե ինչ եք զգում և առաջ շարժվել՝ ըստ այդ զգացողությունների: Օտար մարդիկ ևս կարող են օգնության ձեռք մեկնել, բայց հիշեք, որ արդյունքը կարող է այն չլինել, ինչ դուք սպասում եք:

Կշեռք

Վեներայի և Յուպիտերի միացումը իր դրական ազդեցությունը կունենա Կշեռքի ֆինանսների և ինքնագնահատականի բարձրացման վրա, եթե վերջինս ունի դրա կարիքը:

Մոլորակների դասավորությունը կարող է բերել վեճերի, նույնիսկ առճակատման, բայց որքան էլ այն խորանա, ոչինչ չասել չեք կարող, հետո կզղջաք:

Կարիճ

Վեներա-Յուպիտեր միացումը բացառիկ երևույթ չէ, սակայն լավագույն դեպքում տեղի է ունենում տարին մեկ անգամ: Ուստի, եթե ցանկանում եք հարաբերությունները նոր փուլ մտցնել կամ առաջ մղել ձեր հավակնությունները, քաջություն դրսևորեք: Ոչ բոլոր Կարիճները կզգան դրական ազդեցությունն անմիջապես, սակայն անգամ փոքրիկ տեղաշարժը կարող է ուղղություն փոխել:

Աղեղնավոր

Շատ դրական զարգացումներ, որոնք կդսևորվեն ապագայում, այս պահին արդեն ընթացի մեջ են: Ուստի անկախ ամեն ինչից, դուք վերելք եք ապրում:

Տիեզերքի հանդեպ ձեր վստահությունը վերջին ժամանակներում գուցե տատանվել է, բայց 2018-ին ընդառաջ ամեն ինչ կփոխվի: Կա մի բան, որ կարագացնի այդ ընթացքը. հստակեցրեք, թե ինչն է խանգարում ձեր կարճաժամկետ և հեռահար հավակնություններին: Վերացրեք այն բաները, որոնք քայքայում են ձեր էներգիան և թուլացնում ձեր ուշադրությունը: Նետերն ուղղեք կոնկրետ թիրախներին:

Այծեղջյուր

Ժամանակն է վերցնել այգու գործիքները և կրկին հեռացնել այն չորացած փայտը, որը կանխում է բույսի հետագա աճը:

Այծեղջյուրի համար լավագույն սցենարը արդեն չորացած փայտը պարարտանյութի կույտ դարձնելն է, բայց եթե դեպքերն իրեն անում են դա ձեր փոխարեն, ընդունեք դա որպես նվեր: Վեներան և Յուպիտերը ուրախություն և առատաձեռնություն են սփռում և դուք պետք է հասկանաք, որ բեռը կիսելը շատ ավելի լավ լուծում է, քան ինքնուրույն ամեն ինչի դեմ պայքարելը:

Ջրհոս

Վեներա-Յուպիտեր հանդիպումը բարեհաջող կլինի Ջրհոսների համար:Մի կողմից, սերը և փոխհարաբերություններ կարող են դառնալ գերակա առաջնահերթություն, մյուս կողմից՝ կարիերայի առաջխաղացման հետ կապված քայլերը հաջողությամբ կպասկվեն: Հիշեք, որ վաղը նոր օր է:

Ձկներ

Եթե դուք գտնվում եք մի վիճակում, որն ի վիճակի չեք ընկալել ամբողջ խորությամբ, խորը շունչ քաշեք: Փնտրեք հավաստի երկրորդ կարծիք՝ կրկին վերլուծելու համար այն փաստերն ու թվերը, որոնք դուք գիտեք: Երբեմն, կլանված լինելով իրավիճակի մեջ, մենք փնտրում ենք դրանում բաներ, որոնք այնտեղ չեն: Եվ հիշեք, որ դժվարությունը դրական արդյունք կարող է տալ: Սպասեք լավ ժամանակների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: