Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը երրորդ երեխայի պատվին խնջույք է կազմակերպել, (լուսանկարներ)


  
դիտումներ: 670

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ կգա 2018թ.-ի հունվարին՝ փոխնակ մոր օգնությամբ:

Շաբաթ օրը ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը իր երրորդ երեխային նվիրված խնջույք և թեյախմություն է կազմակերպել: ԱՄՆ-ում այդ խնջույքը կոչում են baby shower, որի ժամանակ ապագա մայրիկը բազմաթիվ նվերներ է ստանում:

Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի պատվին խնջույքը

Քարդաշյանի տունը զարդարված է եղել ծաղկած բալենիների վարդագույն այգով:

Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի պատվին խնջույքը

Ներկա են եղել Քարդաշյան ընտանիքի անդամները և այլ աստղեր:

Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի պատվին խնջույքըա

Լոս Անջելեսի առանձնատան վարդագույն ձևավորումը ստիպել է երկրպագուներին մտածել, որ Քիմն ու Քանյեն սպասում են աղջիկ երեխայի:

Երեկույթի ժամանակ Քիմը հյուրերին նվիրել է իր սեփական ապրանքանիշի՝ KKW Fragrance օծանելիք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: