Հայերեն   English   Русский  

Քոբայրավանքի վերականգնման աշխատանքների համար ծախսվել է 200 մլն դրամ


  
դիտումներ: 1642

Քոբայրի վանքի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, չնայած եղանակային պայմաններին:

Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին:

Նոյեմբերի 11-ին պատմական հուշարձանի նորոգման մանրամասներին տեղում ծանոթացավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

12-րդ դարում կառուցված Քոբայրի վանք հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Ճանապարհի մի հատ

Քոբայր

վածը կարելի է անցնել միայն ամենագնացներով, իսկ այցելուն Դեբեդ գետի ձորալանջին գտնվող վանքը կարող է տեսնել երկու ձևով. ամուր նյարդեր ունեցող զբոսաշրջիկը կարող է բարձրանալ շինարարական վերելակով , իսկ եթե նախընտրում է ավելի ապահով ճանապարհը, կարելի է օգտվել նաև անմխիթար վիճակում գտնվող քարաշեն աստիճաններից, որոնք ժայռերի միջով ճանապարհ են բացում դեպի Քոբայր:

Քոբայր

Քոբայրավանքը հիմնադրվել է 12-րդ դարում: Թեև այն կիսականգուն վիճակում է, սակայն բացառիկ որմնանկարենրը դեռևս տեսանելի են:

«Կատարվել են ուսումնասիրման և նախագծման աշխատանքներ: Հիմնական եկեղեցում իրականացվել են որմնակարների ուսումնասիրման և ամրակայման աշխատանքներ: Վերելակն է տեղադրվել, ծածկեր են դրվել: Փոքրիկ մատուռներում ևս նորոգման աշխատանքներ են ընթանում: Վերականգնվել է զանգակատունը: Ընդհանուր առմամբ 200 մլն դրամի աշխատանք է կատարվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Քոբայր

Վերանորոգման նախագծի ճարտարապետ Ալիկ Անանյանը նշեց, որ վերականգման ընթացքում օգտագործված նյութերի մինչև 15 տոկոսն է եղել նոր, մնացածը հին քարեր են: Խոյակները բերվել են գյուղից: Վերականգնվել է Մարիամաշեն եկեղեցին:

Քոբայր

Քոբայր

Քոբայր

Քոբայր

Քոբայր

Արմեն Ամիրյանի գնահատմամբ՝ Քոբայրավանքում տարվող աշխատանքների որակը բավարար է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: