Հայերեն   English   Русский  

Համացանցի օգտատերեը տարօրինակ ձեռքսեղման պատճառով ծաղրում են ​Դոնալդ Թրամփին և Դմիտրի Մեդվեդևին. Տեսանյութ


  
դիտումներ: 674

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 12-14-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների գագաթնաժողովը: Գագաթնաժողովին ներկա են գտնվել բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, որոնց թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Իսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այս երկու քաղաքական գործիչները հայտնվել են ոչ միայն գագաթնաժողովի շրջանակներում իրենց ելույթների, այլ նաև ավանդական նկարահանման ընթացքում դրսևորած տարօրինակ վարքագծի պատճառով: Գրում է Spletnik.ru-ն:

Գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները պետք է մասնակցություն ցուցաբերեին մասնակցիների ձեռքսեղման պարտադիր արարողությանը: Քաղաքական գործիչները, կողք կողքի կանգնելով, խաչում են ձեռքերը, և սեղմում ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմերի «հարևանների» ձեռքերը:

Սակայն որոշ քաղաքական գործիչների համար դա ուժերից վեր է եղել:

Այսպես օրինակ Դոնալդ Թրամփը միանգամից չի հասկացել, թե ինչ է իրենից պահանջվում և շփոթվել, իսկ այնուհետև միայն հուշումներից հետո հասկացել, թե ինչ է պետք անել:

Իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծես անգամ չի էլ հասկացել, որ սխալ է գործել և այդպես էլ չի խաչել ձեռքերը, ինչպես բոլորն են արել: Սակայն դատելով նրա երջանիկ դեմքից` կարելի է ենթադրել, որ նա չի հուսահատվել միջադեպի կապակցությամբ:

Իսկ արարողության ընթացքում արված լուսանկարները մեծ տարածում են գտել համացացնում: Շատ օգտատերեր անգամ փորձում են կռահել, թե ավելի ծիծաղելի Թրամփի արձագանքն է ստացվել, թե Մեդվեդևի վարքագիծը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: