Հայերեն   English   Русский  

Պուչդեմոնը չի բացառել Կատալոնիայի անկախությունից հրաժարվելը


  
դիտումներ: 705

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարսես Պուչդեմոնը Die Welt-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ ինքը դիտարկում է տարածաշրջանում ճգնաժամի կարգավորումը, որի շրջանակներում Կատալոնիան չի բաժանվի Իսպանիայից: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես ամբողջ կյանքիս ընթացքում, հանդես գալով անկախության օգտին, աշխատել եմ 30 տարի, որպեսզի ևս մեկ միջոց ունենամ Իսպանիային կապված մնալ», - ասել է Պուչդեմոնը` չհստակեցնելով, թե ինչ միջոցի մասին է խոսքը:

Նա ընդգծել է, որ ներկայիս իրավիճակի պատճառը 2010 թ, ինքնավարության կարգավիճակի չեղյալ հայտարարումն է, որը համաձայնեցված է Կատալոնիայի և Իսպանիայի կառավարությունների միջեւ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատալոնիայի նախկին ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին ճնշում գործադրել Իսպանիայի կառավարության վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: