Հայերեն   English   Русский  

Ես զտարյուն հայուհի եմ, իսկ երեխաներս հայերեն են խոսում. Մարգարիտա Սիմոնյան


  
դիտումներ: 4318

«Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է , որ իրեն հարյուր տոկոսանոց հայուհի է համարում, թեև հայերեն չի խոսում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես ռուսաստանցի եմ, ռուսերենն իմ մայրենի լեզուն է, իսկ հայրենիքը` Ռուսաստանը: Սակայն անկասկած, զտարյուն հայուհի եմ: Անկեղծ ասած, հայերեն չեմ խոսում, սակայն իմ երեխաները հայերեն գիտեն», - հայտարարել է Սիմոնյանը Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Նա ընդգծել է, որ իր կյանքում նախքան Տիգրան Քյոսայանի հայտնվելը, Հայաստան ընդամենը մեկ անգամ է այցելել Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի շրջանակներում և ոչինչ չի հասցրել տեսնել:

«Պուտինից բացի Հայաստանում ոչինչ չէի տեսել: Սակայն այս տարի մայիսին իմ ամուսինը` Տիգրանը, մեր երեխաների կնքահայր Արթուր Ջանիբեկյանը և մեր այլ ընկերներ ֆենոմենալ այց կազմակերպեցին Հայաստան: Օրինակ հին եկեղեցիներից մեկում հատուկ մեզ համար երգեց հայկական օպերային երգչախումբը», - իր տպավորություններով կիսվել է Մարգարիտա Քյոսայանը:

Նա նաև պատմել է, որ հաճախ իր հայկական ծագման պատճառով դժվարությունների է բախվել:

«1990-ական թթ. Կրասնոդարը շատ բարդ տարածաշրջան էր: Երկրամաս ներգաղթյալների մեծ հոսք էր ժամանել, որոնցից շատերը Հայաստանից` այնտեղ պատերազմ էր, Ղարաբաղ, շրջափակում: Ինչ-որ մի պահ Կրասնոդարում նույնիսկ հայկական ջարդեր եղան: Դրանք Գորբաչովի օրոք իշխանությունների կողմից էին հրահրվել: Մի գիեշեր հավաքագրեցին զորակոչի տարիքի ռուս տղամարդկանց և ասեցին, որ նրանք կգնան Ղարաբաղում հակամարտության խնդրի պարզաբանման: Եվ հաջորդ օրը սկսվեց` խփում էին ապակիներին, կոտրում, իսկ մենք թաքնվում էինք: Մեր օրթոդոնտը հրաժարվում էր ինձ և քրոջս ընդունել: Դպրոցում մեզ խորհուրդ տվեցին որոշ ժամանակ չհայտնվել», - պատմել է Մարգարիտա Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև հավելել է, որ այն ժամանակահատվածում կրասնոդարյան հեռուստաընկերությունում իրեն արգելել էին սեփական սյուժեների կադրերում հայտնվել, որպեսզի «ժողովդրին չզայրացնի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: