Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը պատրաստվում են ամուսնանալ


  
դիտումներ: 1070

Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի հարաբերություններն այնքան լավ և հարթ են զարգանում, որ զարմանալի չէ այն տեղեկության տարածումը, որ զույգը շուտով պատրաստվում է ամուսնանալ: Գրում է Popcornnews.ru-ն:

Զույգը միասին պարբերաբար տարբեր միջոցառումների է ներկայանում, չի թաքցնում զգացմունքները և անգամ համատեղ հարցազրույցների ընթացքում բացահայտ խոսում իրենց հարաբերությունների մասին:

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Լոպեսն ու Ռոդրիգեսը պլանավորում են հաջորդ տարի գարնանն ամուսնանալ:

Աղբյուրների տվյալներով` Ալեքսն արդեն հասցրել է ամուսնության առաջարկություն անել Ջենիֆերին և սիրելիի համաձայնությանն արժանացել:

Զույգը պլանավորում է հարսանիք կամ Փարիզում կամ Նյու Յրոքում կազմակերպել:

Լոպեսը շատ հաճախ հարցազրույցների ընթացքում խոստովանում է, որ այժմ անհավանական երջանիկ է:

Նա խոստովանել է, որ Ալեքսի կողքին շատ ավելի լավ մարդ, գործընկեր, դուստր և մայր է դարձել, քան նախկինում է եղել: Նա նաը ընդգծել է, որ որևէ մեկն իրեն այնքան լավ չի հասկանում, որքան սիրելին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: