Հայերեն   English   Русский  

Գլենդելում երեք հայ երիտասարդները Ռեյգանի դիմակներով կողոպուտ են կատարել


  
դիտումներ: 894

Կալիֆոռնիայում հայ երիտասարդները առանձնատունը կողոպտել են նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով։ Գլենդելի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակելառանձնատան գողության դեպքից, երբ երեք երիտասարդների են ձերբակալել անցած շաբաթ։

Գլենդելում գտնվող մի առանձնատուն են մտնում հետնամուտքից։ Երեքն էլ դեպքի վայրից հեռացել են մեքենայով, սակայն իրավապահներին հաջողվել է կանգնեցնել նրանց և մեքենան խուզարկելով, հայտնաբերել գողացված իրերը, նախկին նախագահի դիմակներն ու ատրճանակի խամաճիկ։

Ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն անչափահաս է։ Մյուս երկուսը՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են։

Ըստ ոստիկանության սերժանտ Դենիել Սաթլսի, ձերբակալվածները ոգեշնչվել էին 90-ականների ամերիկյան մարտաֆիլմերից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: