Հայերեն   English   Русский  

Դայակին տված և՛ նվազագույն, և՛ նվազագույնից բարձր աշխատավարձը հարկվելու է


  
դիտումներ: 3027

Եթե երիտասարդ մայրը ուզում է վերադառնալ աշխատանքի և

երեխային պետք է պահի դայակը (էական չէ` տատը, հորաքույրը, թե մորաքույրը) ապա կարող է համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո պետությունից ստանալ դայակի աշխատավարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում՝ սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ:

Այս մասին այսօր հայտարարեց Ազգային Ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Աշխատանքը լինելու է ձևակերպված և դայակի աշխատավարձը կհարկվի.

«Հարկվելու է պետության տված 55 հազար դրամի՞ց, թե՞ նաև ծնողի տված գումարից»,-ԱԺ-ում հետաքրքրվեց պատգամավոր Շաքե Իսայանը:

«Նվազագույն աշխատավարձը հարկվում է, բայց հարկը վճարում է գործատուն (մայրը): Նվազագույնից բարձր աշխատավարձը ևս հարկվում է. հարկը վճարում է նորից գործատուն (մայրը) կամ անձը:

Օրինակ եթե դայակը ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, ապա հարկը՝ 25 հազար դրամը, վճարելու է ինքը կամ գործատուն՝ մայրը: 25 հազարը վճարելուց հետո նա պետությունից կստանա 55 հազար դրամ փոխհատուցում»,-ասաց Հակոբ Հակոբյանը:

«Այդ դեպքում չկա՞ մտավախություն, որ թե դայակը, թե ծնողը չեն ցանկանա հարկային դաշտ մտնել»,-հարցրեց Իսայանը:

«Եթե ազնիվ լինենք, աշխարհի բոլոր գործատուները չեն ուզում հարկային դաշտ մտնել: Ուրեմն պետք է գտնել նրանց հարկային դաշտ բերելու ճանապարհը»,-ասաց հակոբ Հակոբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: